17 Հուլիս 2013, 15:15
2396 |

Սիանս Պո Էքսը` Երևանում

Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հետ կստորագրվի ակադեմիայի բազայի վրա Ֆրանսիայի Սիանս Պո Էքս (Science Po Aix) համալսարանի մասնաճյուղի բացման վերաբերյալ համաձայնագիր: Համագործակցության արդյունքում նախատեսվում է կազմակերպել համատեղ ուսումնական ծրագրեր, իրականացնել հետազոտական աշխատանքներ, ինչպես նաև' ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրեր:

Սիանս Պոյի մասնաճյուղի շրջանավարտներին կտրվեն ֆրանսիական նմուշի դիպլոմներ: ՀՀ սփյուռքի նախարարության և Մարսելի 13 և 14 թաղամասերի թաղապետ Գարո Հովսեփյանի օժանդակությամբ հունիսին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի երկու ուսանող իրենց ուսումնական պրակտիկան են անցկացրել նշված թաղապետարանում, հնարավորություն են ունեցել ուսումնասիրել տեղական կառավարման փորձը, ինչպես նաև' ծանոթանալ կառավարման ֆրանսիական մոդելին:

Ի դեպ, Սիանս Պո համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդն է:

Այս թեմայով