16 Հուլիս 2013, 17:15
1948 |

Հայ դպրոցականների օլիմպիական մեդալները

Հուլիսի 7-15-ը Դանիայի Կոպենհագեն քաղաքում տեղի է ունեցել ֆիզիկայի միջազգային օլիմպիադան, որտեղ հայ դպրոցականներն արժանացել են 4 բրոնզե մեդալի և մեկ գովասանագրի:

Իսկ հուլիսի 6-13-ը Ավստրալիայի Բրիզբեն քաղաքում տեղի է ունեցել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադան, և այստեղ ևս հայ դպրոցականը բրոնզե մեդալ է նվաճել:

Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալի են արժանացել Ալեքսանդր Պետրոսյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 12-րդ դասարան), Վարդգես Մամբրեյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 11-րդ դասարան), Գևորգ Մարտիրոսյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 11-րդ դասարան), Ալեքսանդր Վասիլյան (ՀՊՃՀ-ի քոլեջ, 11-րդ դասարան), իսկ Ռազմիկ Հովհաննիսյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 12-րդ դասարան)՝ գովասանագրի: Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալի է արժանացել Ալբերտ Սահակյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 12-րդ դասարան):

Այս թեմայով