16 Հուլիս 2013, 15:43
1411 |

Պատանի փրկարարները մեկնել են Բելառուս

Բելառուսի Գոմելի շրջանում գտնվող «Փրկարար» ճամբարում տեղի ԱԻ նախարարությունը հուլիսի 15-26-ն անց է կացնում պատանի հրշեջ-փրկարարների 11-րդ միջազգային հավաք-մրցույթը, որին մասնակցում է նաև ՀՀ ԱԻՆ թիմը։ Մանկապատանեկան հավաքի հիմնական նպատակն է օգնել պատանիներին արտակարգ իրավիճակներում գործելու հմտություններ ձեռք բերել և խթանել համագործակցությունը տարբեր երկրների պատանի փրկարարների միջև:

Հավաքի ընթացքում թիմերը կմասնակցեն մրցութային մարզական և մշակութային տարբեր միջոցառումների, ինչպես նաև' կներկայացնեն իրենց երկիրն ու արտակարգ իրավիճակներին արձագանքող կառույցները:

Այս թեմայով