16 Հուլիս 2013, 14:59
1347 |

Արցախի երգչախումբն առաջինն է

Արցախի «Մռակած» պետական կամերային երգչախումբը Վիլնյուսում մասնակցել է Gratulationes ընկերության կողմից կազմակերպված հոգևոր երաժշտության «Լաուդատե Դոմինում» 4-րդ միջազգային երգչախմբային մրցույթ-փառատոնին' արժանանալով երրորդ մրցանակի, իսկ պարտադիր ծրագրում գրավել է առաջին տեղը' կատարելով լիտվացի կոմպոզիտոր Յուոզաս Նաույալիսի Tristis est anima mea երգը:

Երգչախմբերից յուրաքանչյուրը կատարել է 3 հոգևոր երգ և հանդես եկել պարտադիր ծրագրում' կատարելով լիտվական երգ: Կանոնակարգի համաձայն, երգերը կատարվել են առանց նվագակցության (ա կապելլա): Մրցույթին մասնակցել է 10 երգչախումբ Լիտվայից, Ռուսաստանից, Լեհաստանից և Արցախից: Մրցույթի շրջանակներում երգչախմբերը Վիլնյուսի մի շարք մշակութային հաստատություններում և եկեղեցիներում հանդես են եկել համերգներով:

Այս թեմայով