15 Հուլիս 2013, 11:31
1215 |

Ցեղասպանության մասին ֆիլմը` Կապիտոլիումում

Կապիտոլիումի բլրի վրա տեղի կունենա Էրիկ Հաչիկյանի և Ռենդի Բելլի «Ճանապարհորդություն դեպի Ամասիա» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որը կազմակերպել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Մայքլ Գրիմը: Ֆիլմը պատմում է Հաչիկյանի տատիկի՝ Հելեն Շուշանի, գոյատևման ուղու մասին, ներկայացվում են Ցեղասպանության ավերիչ հետևանքներն և այդ հարցում ժամանակակից Թուրքիայի քաղաքական դիրքորոշումը:

Ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա հուլիսի 24-ին, որից հետո նախատեսվում է քննարկում' Հաչիկյանի ու Բելլի մասնակցությամբ: «Ճանապարհորդություն դեպի Ամասիա»-ի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2011-ի դեկտեմբերին Տորոնտոյի «Նուռ» կինոփառատոնի ժամանակ, ուր հաղթող է ճանաչվել «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում: Էրիկ Հաչիկյանի ֆիլմը թեև կոչվում է «Ճանապարհորդություն դեպի Ամասիա», բայց նրա ճամփաները ձգվել են նաև դեպի Մալաթիա, Ստամբուլ, Շիրակի մարզի արդեն Նոր Ամասիա, Երևան:

Այս թեմայով