11 Հուլիս 2013, 12:45
1391 |

ՀՊԵՆ-ն կմասնակցի Musica Riva-ին

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը' գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր' Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, հրավիրվել է որպես հատուկ ընտրված պաշտոնական նվագախումբ' հուլիսի 20-ից օգոստոսի 3-ն Իտալիայի Ռիվա դել Գարդա քաղաքում կայանալիք Musica Riva միջազգային 30-րդ փառատոնին: Փառատոնի շրջանակներում ՀՊԵՆ-ն կներկայացնի հայկական երաժշտության երեկո։ Հայ երաժշտարվեստի պատմության մեջ սա առաջին նման դեպքն է:

Իտալական Musica Riva փառատոնը յուրաքանչյուր տարի երկրագնդի տարբեր ծայրերից ընդունում է աշխարհահռչակ նվագախմբերի, մենակատարների, պարային խմբերի, երգչախմբերի, արվեստի աշխարհի այնպիսի նշանավոր ներկայացուցիչների, ինչպիսիք են Ալդո Չիկոլինին, Էմանուել Պայուն, Ռենատո Բրուզոնը, Իսահակ Կարաբչևսկին, Գլորիա Գեյները, Ալեսանդրո Կարբոնարը, Մաուրո Մաուրը, Պլասիդո Դոմինգոն, Ջիլբերտո Ջիլը:

Այս թեմայով