09 Հուլիս 2013, 17:05
1317 |

Financial Times-ը` Հայաստանի մասին

Financial Times-ում տպագրվել է անգլիացի բանաստեղծ և թարգմանիչ Ռոբերտ Չանդլերի հոդվածը, որտեղ նա անդրադարձել է Հայաստանին՝ գրելով, որ սա մի քարե երկիր է, և հայերը հաջողել են ճարտարապետության մեջ: Դա, ըստ հեղինակի, հատկապես ակնհայտ է Գեղարդի վանք այցելելիս, որտեղ երեք հարևան եկեղեցիներից երկուսը բառացիորեն փորված են լեռան լանջին:

Չանդլերն այդ եկեղեցիներից մեկում կիրակնօրյա պատարագի է ներկա եղել. «Այդ ոչ մեծ կառույցի ակուստիկան այնքան կատարյալ էր, որ հոգևորականների ձայները հնչում էին նույն բարձրությամբ' անկախ նրանից, թե որ կողմում էին նրանք գտնվում: Նրանց երգեցողությունը խորն էր, ռիթմիկ և հզոր»:

Հայաստան այցելության շարժառիթը Վասիլի Գրոսմանի' Հայաստան այցի մասին «Բարին ընդ ձեզ» օրագիր-ակնարկի թարգմանությունն էր: Հայաստանում Գրոսմանը երկու ամիս է անցկացրել 1961-ին: Նա նույնպես տպավորված է եղել միջնադարյան եկեղեցիներով:

Այս թեմայով