05 Հուլիս 2013, 13:05
1481 |

Երաժշտության շաբաթ Երևանում

Սեպտեմբերի 23-29-ը անցկացվելու է «Երաժշտության շաբաթ Երևանում» փառատոնը. ազգային, ռոք, դասական, ջազ, էստրադա` մեկ փառատոնի շրջանակում: Այն նախատեսվում է դարձնել ամենամյա: Հիմնական նպատակն է բացահայտել Հայաստանի, սփյուռքի, ինչպես նաև այլ երկրների երաժշտական լավագույն կատարողներին, որոնք մնում են էկրանից այն կողմ: Սեպտեմբերի 24-ին նախատեսվում է անցկացնել ազգային երգի օր` նվիրված Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանին: Սեպտեմբերի 25-ին տեղի կուենա ռոք համերգ` «Դորիանս» խմբի մասնակցությամբ: Հաջորդ օրը` Ռախմանինովի 140-ամյակին նվիրված դասական համերգի ընթացքում ՀՊԵՆ հետ ելույթ են ունենալու դաշնակահարներ Վազգեն Մանուկյան և ՌԴ վաստակավոր արտիստ Իգոր Պոլտավցևը:

Ջազ համերգին ելույթ են ունենալու Մարիամ և Мирайф խումբը, հատուկ հյուրերն են Լևոն Մալխասյանը, Արմեն Ուսնունցը, Վահագն Հայրապետյանը, Տիգրան Պետրոսյանը: Նախատեսվում է նաև էստրադային համերգ` Էռնա Յուզբաշյանի, Արթուր Գրիգորյանի մասնակցությամբ:

Սեպտեմբերի 29-ին Ազատության հրապարակում տեղի կունենա գալա համերգը` փառատոնի բոլոր հյուրերի մասնակցությամբ:

 

Այս թեմայով