04 Հուլիս 2013, 14:46
1439 |

Հատուկ մրցանակ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ համագործակցության 10-րդ հոբելյանական տարվա շրջանակում Բրիտանական խորհրդը սահմանել է «Փառատոնի նոր անուն» հատուկ մրցանակը: Այն «Հայկական համայնապատկեր» ծրագրում ընդգրկված ֆիլմերից մեկի ռեժիսորին Միացյալ Թագավորությունում անցկացվող Sheffield Doc/Fest 21-րդ փառատոնին մասնակցելու հնարավորություն կտա:

Sheffield Doc/Fest-ը վավերագրական կինոարվեստի ճանաչված փառատոներից է, որ յուրաքանչյուր տարի իր շուրջն է համախմբում վավերագրական կինոյի լավագույն ներկայացուցիչներին' քննարկելու և ներկայացնելու տարվա ընթացքում ստեղծված աշխատանքները:

«Ոսկե ծիրանի» շրջանակում Բրիտանական խորհրդի աջակցությամբ Երևան է ժամանելու Միացյալ Թագավորությունում լույս տեսնող հեղինակավոր Sight & Sound կինոհանդեսի խմբագիր Նիք Ջեյմսը: Նա կինոյի, գրականության և արվեստի մասին գրել է Guardian, The Observer, The Independent, The London Review of Books և The Literary Review պարբերականներում: Նիք Ջեյմսը եղել է Սան Սեբաստիանի, Թորոնթոյի, Ստամբուլի, Սան Ֆրանցիսկոյի կինոփառատոների և Կանն-2011-ի «Քննադատների շաբաթ» ծրագրի ժյուրիի անդամ:

Այս թեմայով