04 Հուլիս 2013, 13:28
1265 |

7 կողպեքի տակ պինդ պահած վերնագիր

Sharm Pictures-ը ներկայացնում է նոր` հայ-ղազախական համատեղ արտադրության արկածային կինոնկար: Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է` ռեժիսորը Գոռ Կիրակոսյանն է, որը հայ հանդիսատեսին հայտնի է «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Տոմս դեպի Վեգաս», «Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմերից, բայց նորաթուխ ֆիլմի վերնագրի մասին` ոչ մի խոսք: Փորձեցինք պարզել ֆիլմի, գոնե` աշխատանքային տարբերակի, կամ էլ, ծայրահեղ դեպքում, սցենարի վերնագիրը: Մի քանի անգամ զանգահարեցինք «Շարմ հոլդինգ», ապարդյուն: Թեև հանուն արդարության նշենք, որ ռուսերեն Ход конем աշխատանքային վերնագրի տարբերակը չհերքեցին:

7 կողպեքի տակ պահվող վերնագրով ֆիլմի նկարահանումները մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն օգոստոսի 5-ին: Ստեղծագործական և դերասանական կազմն այդ ընթացքում կհասցնի լինել Ղազախստանում, Հայաստանում և Ղարաբաղում, որտեղ և, ըստ սցենարի, ծավալվում են իրադարձությունները:

Նաև հայտնի է, որ ֆիլմը սկսվում է Ղազախստանում անցկացվող շախմատային մրցաշարի տեսարանով, որից հետո արկածները շարունակվում են Հայաստան և Ղարաբաղ ուղևորության ճանապարհներին:

Այս թեմայով