04 Հուլիս 2013, 13:22
2217 |

«Հայկական լեռնաշխարհ. 12 000 տարի առաջ»

Ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքը հաղորդում է պատրաստել Հայկական լեռնաշխարհի մասին'«Հայկական լեռնաշխարհ. 12 000 տարի առաջ»: «Ամբողջ Հայաստանն իրենից մի մեծ թանգարան է ներկայացնում բաց երկնքի տակ, որի ձեռագործ ցուցանմուշները ստեղծվել են տասնյակ և անգամ հարյուր հազարավոր տարիներ առաջ: Այս երկիրն ու դրա քաղաքակրթությունն ավանդաբար համարվում են հնագույններից մեկն աշխարհում»,- գրված է հաղորդման անոնսում:

Հեղինակները խոստանում են պատմել Հայաստանում կատարված նոր բացահայտումների մասին, ներկայացնել համաշխարհային առաջին քաղաքակրթություններից մեկն ու դրա զարգացվածության աստիճանը: Հայաստանին նվիրված հաղորդումը եթեր կհեռարձակվի հուլիսի 11-ին' 22:25-ին:

Այս թեմայով