03 Հուլիս 2013, 12:08
1265 |

Խաչատրյանական տարին մեկնարկել է

Լոս Անջելեսի Disney Consert Hall-ում հանդիսավորությամբ տրվել է Արամ Խաչատրյանի տարվա մեկնարկը: Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել ԼԱ ֆիլհարմոնիկ և կամերային նվագախմբերի մենակատարներ, ներկայացվել են աշխարհահռչակ կոմպոզիտորի հայտնի ստեղծագործություններ, ցուցադրվել կոմպոզիտորի գործուներությունը ներկայացնող արխիվային կադրեր, այդ թվում' Արամ Խաչատրյանի' 1974 թվականին Լոս Անջելես կատարած այցի տեսաժապավենը:

Միջոցառման ընթացքում հայտարարվել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամների խմբի ստեղծման մասին, որը սատարելու է ֆիլհարմոնիկի գործունեությանը' հայ երաժիշտներին աջակցելով հայկական դասական երաժշտությունն աշխարհին ներկայացնելու գործում:

Այս թեմայով