02 Հուլիս 2013, 12:54
2126 |

Տնջրե. ծառ-փառատոն

Արցախում հուլիսի 1-8-ն անցկացվում է դասական երաժշտության պատանի կատարողների «Տնջրե» երրորդ միջազգային փառատոնը: Տնջրեն' փառատոնի խորհրդանիշը և անունը, արցախյան 2000-ամյա սոսի ծառն է:

Փառատոնի նպատակը Արցախի երիտասարդ երաժիշտներին համաշխարհային կատարողական արվեստի լավագույն ավանդույթներին հաղորդակցվելու հնարավորություն ընձեռելն է, միջազգային երաժշտական կյանքում արցախցի երաժիշտների լիարժեք մասնակցության համար բարենպաստ միջավայր ստեղծելը, Արցախում դասական երաժշտական մշակույթի զարգացմանը նպաստելը, ինչպես նաև' տարբեր երկրների երաժիշտների հետ մշակութային կապերի ստեղծումը:

«Տնջրե-2013»-ին կմասնակցեն երաժիշտներ աշխարհի 13 երկրներից: Փառատոնային 12 համերգներ տեղի կունենան Ստեփանակերտում, Շուշիում, Հադրութի շրջանի Տող, Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղերում, Մարտունիում և Քարվաճառում: Համերգներին կկատարվեն Բախի, Բեթհովենի, Մոցարտի, Շուբերտի, Խաչատրյանի, ինչպես նաև' ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Այս թեմայով