25 Հունիս 2013, 13:48
1242 |

Երևանյան կրկեսն Արցախում

Երևանյան կրկեսի թատերախումբը հունիսի 30-ից հուլիսի 6-ը համերգային շրջագայությամբ հանդես կգա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Մայրաքաղաք Ստեփանակերտում և Արցախի տարբեր շրջաններում նախատեսվում է 6 ելույթ՝ կրկեսային բազմաժանր ծրագրով:

Կրկեսային կոլեկտիվի ծրագիրը հանդիսատեսին ուրախություն կպարգևի իր էներգետիկայով և կհրավիրի հրապուրիչ ճամփորդության դեպի իլյուզիաների, էքստրեմալ մարմնամարզության, վիրտուոզ ձեռնածության և կլոունադայի հեքիաթային աշխարհ:

Այս շրջագայության ընթացքում կրկեսային կոլեկտիվը, Հայաստանի ՊՆ նախաձեռնությամբ, ելույթներ կունենա նաև ԼՂ զորամասերում:

Այս թեմայով