25 Հունիս 2013, 12:21
1280 |

Վարդերի հաղթանակ

Չեխիայի Հանրապետության Լիդիցե քաղաքում անցկացվող 41-րդ մանկական միջազգային ցուցահանդեսում Հայաստանը ներկայացնող պատանիներից վեցը և Դիլիջանի Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստական դպրոցի ներկայացրած նկարների հավաքածուն արժանացել են «Լիդիցեի վարդ» մեդալի: Եվս վեց հայ պատանիներ ստացել են խրախուսական պատվոգրեր:

Մայիսի 29-ից հոկտեմբերի 31-ն անցկացվող ցուցահանդեսն այս տարի նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոնվենցիայի 10-ամյա հոբելյանին և ընդգրկում է ազգային տարազների, արհեստների, գեղջկական պարերի, հարսանեկան և այլ ավանդույթների ու առասպելների թեմաները:

41-րդ մանկական միջազգային ցուցահանդեսին Հայաստանից մասնակցող շնորհալի պատանիները ներկայացնում են իրենց գեղանկարչական, փորագրական, լուսանկարչական և կերամիկական աշխատանքները:

Այս թեմայով