20 Հունիս 2013, 15:43
1794 |

Հունիսի 21-ը` երաժշտության տոն

Հունիսի 21-ին վեցերորդ տարին անընդմեջ Հայաստանում կնշվի Երաժշտության տոնը: Այս տարի այն նվիրված է Էդիթ Պիաֆի երգարվեստին՝ վերջինիս մահվան 50-րդ տարելիցի կապակցությամբ: Հայաստանում տոնը կնշվի «Հայերը երաժիշտ են» խորագրով:

Երևանյան հարթակներում և մարզերում տոնի առթիվ մի շարք միջոցառումներ են նախատեսվում: Այս տարի Ֆրանսիայի դեսպանության տարածքում տեղի կունենա սկսնակ և սիրողական կատարողների համերգ:

Երաժշտության տոնը սկիզբ է առել 1982-ի հունիսի 21-ին Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Այն այսօր համաշխարհային մեծության առաջին երաժշտական միջոցառումն է և տոնվում է աշխարհի ավելի քան 110 երկրներում և 430 քաղաքներում: 2007-ից ի վեր այն տոնվում է նաև Երևանում, իսկ 2009-ից՝ նաև Հայաստանի մարզերում:

Այս թեմայով