20 Հունիս 2013, 12:12
1444 |

Գրանդ փղիկն առանց տոն կմնա

Հունիսի 20-ը կենդանաբանական այգիներում ապրող փղերի օրն է: Կենդանիների պաշտպանները կոչ են անում տարեկան գոնե մեկ օր ուշադրություն դարձնել վանդակներում ապրող այս հսկաների խնդիրներին: Առաջին անգամ օրը նշվել է 2009-ին, երբ ակտիվիստները պահանջում էին փղերին ազատել գերությունից' պատճառաբանելով, որ նրանք ստեղծված են ազատ տարածությունում ապրելու համար:

Հունիսի 20-ին տարբեր երկրների կենդանաբանական այգիներում կազմակերպվում են օրվան նվիրված միջոցառումներ, պատմում են փղերի մասին, թե ինչքան դժվար է նրանց համար ապրել սահմանափակ տարածքում:

Երևանի կենդանաբանական այգում օրվա առթիվ միջոցառումներ չեն նախատեսվում, քանի որ այգու միակ' Գրանդ փղիկի վանդակում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում:

Այս թեմայով