19 Հունիս 2013, 11:42
1632 |

Հրդեհ Սարյանի տուն-թանգարանում (վիդեո)

Հունիսի 18-ին, ժամը 23:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:

Դեպքի վայր էին ժամանել ԱԻՆ հրշեջ ծառայության 5 մարտական հաշվարկ: Թանգարանի հարևանությամբ բնակվող բնակիչներից մեկը տեղեկացրեց, որ  հրդեհն առաջացել է անսարք էլեկտրական հաղորդալարերի կարճ միացման հետևանքով: Վարպետի գործերը չեն տուժել, դրանք տարհանվել են անվտանգ վայր: Թանգարանի տնօրեն Ռուզաննա Սարյանը դեպքի վայրում ԱԻՆ փրկարարների հետ զրույցում նշեց, որ  էլեկտրալարերի անսարքության մասին բազմիցս է անձամբ ահազանգել: «Հին շենք է, փտած հաղորդալարեր են, հոսանքալարերը հրդեհավտանգ են, հարյուր հատ բացատրագիր եմ գրել, ապարդյուն»:

00:30-ի սահմաններում հրդեհն արդեն մեկուսացվել ու մարվել էր: Հրդեհի հետևանքով վնասվել է նաև թանգարանի ջրամատակարարման խողովակներից մեկը և թանգարանի նկուղ ջուր է լցվել: Բարեբախտաբար, թանգարանի ցուցանմուշները չեն տուժել: Նշենք, որ թանգարանում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ: Հրդեհը բռնկվել է թանգարանի հետնամասում, հենց վերանորոգվող տարածքներից մեկում: 

Այս թեմայով