Ֆրանսիայի Մարսել քաղաքում բացվելու է Անրի Վերնոյի անվան հրապարակ: Հանդիսավոր բացումը տեղի կունենա հունիսի 17-23-ը անցկացվող «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթվա» միջոցառումների շրջանակում:
Նույն ծրագրի շրջանակում Միստրալ սրահում արդեն իսկ բացվել է «Անրի Վերնոյ» ցուցահանդեսը: Հյուրերի շարքում են եղել Կլաուդիա Կարդինալեն, Օմար Շերիֆը, Ժակի Ներսեսյանը, Նատալի Ռուսելին, Իզաբել Սադոյանը և Հայաստանից ժամանած պատվիրակությունը:
Մեկնարկել է նաև լիբանանահայ Մովսես Հերկելյանի և հայ նկարիչների նվիրաբերած նկարների ցուցահանդես-վաճառքը, որը կտևի մինչև հունիսի 23-ը: