14 Հունիս 2013, 13:19
2000 |

Բյուրականի աստղադիտարանը` ԳՄՄԽ անդամ

Բյուրականի աստղադիտարանը Գիտական միությունների միջազգային խորհրդի (ԳՄՄԽ) համաշխարհային տվյալի համակարգի անդամ է դարձել: ԳՄՄԽ կազմում ընդգրկվելով' աստղադիտարանը կիրականացնի Հայաստանում առաջին թվայնացման նախագիծը: Հետագայում դրա հիման վրա կբացվի հայկական վիրտուալ աստղադիտարան:

Բյուրականի աստղադիտարանից բացի, խորհրդի կազմում արդեն կան շուրջ 100 գիտական կազմակերպություններ, տվյալի կենտրոններ ու շտեմարաններ, գիտահետազոտական և այլ ինստիտուտներ: Տվյալի ինտեգրման շնորհիվ առավել հեշտ ու մատչելի է դառնում միջճյուղային հետազոտությունների իրականացումը:

Այս թեմայով