13 Հունիս 2013, 13:31
2055 |

Սարոյանի որսորդը Մոսկվայում

Հունիսի 20-29-ին կայանալիք Մոսկվայի միջազգային 35-րդ կինոփառատոնին կմասնակցի ռեժիսոր Մարինե Զաքարյանի՝ Վիլյամ Սարոյանի համանուն պատմվածքի մոտիվներով նկարահանած «Փասիանի որսորդը» ֆիլմը: Այն ընդգրկված է կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում:

«Փասիանի որսորդը» ռեժիսոր Մարինե Զաքարյանի առաջին ֆիլմն է: Այն նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի դեբյուտային ֆիլմերի աջակցության ծրագրով: Ապրիլին «Փասիանի որսորդը» ստացել է ազգային կինոյի ՀԱՅԱԿ մրցանակը «Լավագույն դեբյուտ» անվանակարգում:

Մոսկվայի միջազգային 35-րդ կինոփառատոնի գլխավոր և կարճամետրաժ ֆիլմերի ժյուրին գլխավորելու է իրանցի հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Մոհսեն Մահմալբաֆը: Փառատոնի գլխավոր մրցույթում «Սուրբ Գեորգի» մրցանակի համար կպայքարեն 16 ֆիլմեր: Կարճամետրաժների մրցույթում ընդգրկված է յոթ ֆիլմ, ևս յոթը' վավերագրական ֆիլմերի անվանակարգում:

Փառատոնը բացվելու է ռեժիսոր Մարկ Ֆորսթերի World War Z, գլխավոր դերում' Բրեդ Փիթ:

Այս թեմայով