12 Հունիս 2013, 17:16
1242 |

Նոր գործընկերներ Հոնգ Կոնգում

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հունիսի 13-16-ը կմասնակցի Հոնգ Կոնգում կայանալիք ITE & MICE միջազգային զբոսաշրջային էքսպոյին: Նպատակը Հայաստանում ներգնա զբոսաշրջության խթանումն ու գործընկերային նոր կապերի հաստատում են: Հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հոնգ Կոնգի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ, կքննարկվեն երկկողմանի զբոսաշրջային շփումները որակապես նոր մակարդակի բարձրացման հնարավորությունները:

ITE & MICE միջազգային զբոսաշրջային էքսպոն Ասիայում զբոսաշրջության ոլորտի ամենամեծ միջոցառումներից է, որին մասնակցում են 50 երկրների շուրջ 600 զբոսաշրջային կազմակերպություններ և կառավարության ներկայացուցիչներ:

Այս թեմայով