11 Հունիս 2013, 14:34
1693 |

Մարտահրավերների թատրոն

Նպաստել միջմշակութային շփմանն ու փոխըմբռնմանը, հնարավորություն ընձեռել եվրոպական երկրներից ժամանած երիտասարդներին համատեղ վերհանել իրենց երկրներում առկա երիտասարդական հիմնախնդիրները և ներկայացնել դրանք ֆորում թատրոնի միջոցով. Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ-ը հունիսի 3-ից 13-ը Երևանում կազմակերպել է «Խտրականության մարտահրավերները ֆորում թատրոնում» միջազգային ծրագիրը' Ուկրաինայի EkoArt երիտասարդական կենտրոնի, Ռումինիայի Vira Association-ի, Բուլղարիայի YMCA-DOBRICH-ի, Մոլդովայի TENDO և Թուրքիայի Dortyol Engelliler Genclik ve Spor Kulubu-ի հետ համատեղ:

Հունիսի 11-ին ժամը 19:30-ին Երևանում տեղի կունենա «Խտրականության մարտահրավերները» թեմայով ֆորում թատրոնը:

Ծրագրի 31 մասնակիցները Հայաստանում հանդիպել են ֆորում թատրոնի փորձագետների, ստացել են մասնագիտական հմտություններ, մշակել են համատեղ սցենարներ, որոնցից լավագույները կներկայացվեն հասարակության դատին:

Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը (Ոստայն) հիմնադրվել է 2006-ին Երևանում: 2009-ին Ոստայնը Եվրախորհրդում ձեռք է բերել միջազգային կազմակերպության կարգավիճակ' միավորելով հայկական երիտասարդական 12 կազմակերպություն' Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Էստոնիայից, Նիդեռլանդներից, Գերմանիայից և Ֆրանսիայից:

Այս թեմայով