07 Հունիս 2013, 13:52
1292 |

Մոսֆիլմի պահպանման համար

Կինոռեժիսոր Կարեն Շահնազարովը դարձավ 2012 թվականի Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր գրականության և արվեստի բնագավառում: Նա պարգևատրվել է «ռուսական կինեմատոգրաֆի զարգացման, «Մոսֆիլմ» կինոստուդիայի վերածննդի ու զարգացման գործում ներդրած ավանդի համար»: Կազմակերպիչները նշել են, որ հենց Շահնազարովն է կարողացել պահպանել հանրահայտ մոսկովյան կինոստուդիան:

Դափնեկիրների անունները հայտարարվել են հունիսի 7-ին Կրեմլում' գրականության և արվեստի, գիտության և տեխնոլոգիաների, ինչպես նաև' հումանիտար գործունեության բնագավառներում:

Այս թեմայով