06 Հունիս 2013, 17:09
1657 |

Դեռևս հարազատ ռուսաց լեզու

Հունիսի 6-ին Երևանի Ա.Ս. Պուշկինի անվան № 8 դպրոցում տեղի ունեցավ Ռուսաց լեզվի միասնական օրվա հանդիսավոր բացումը: Ավանդույթի համաձայն այն սկսվեց հռչակավոր պոետի կիսանդրու առջև ծաղիկների խոնարհմամբ:

- Պաշտոնապես Ռուսաց լեզվի միասնական օրը հաստատվել է 2011-ից, բայց մենք արդեն 8-րդ տարին է՝ պուշկինյան տոնակատարություն ենք կազմակերպում՝ նշելով նաև ռուսաց լեզվի օրը,- ասաց Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը:- Անդրադառնալով խոսակցություններին, թե այսօր Հայաստանում անգլերենն ավելի տարածված է, քան ռուսերենը, ուզում եմ ասել, որ նման բան չկա: Սոցհարցումների համաձայն, եթե 5 տարի առաջ բնակչության միայն 80%-ն էին կազմում ծնողները, որոնք ուզում էին իրենց երեխաները ռուսերեն իմանան, ապա հիմա այդ թիվն աճել է մինչև 94%: Իսկ ինչի՞ց է սկսվում երեխաների դասավանդումը, իհարկե, Պուշկինի հեքիաթներից:

Երևանի փոքր կենտրոնում շրջում էին պուշկինյան ստեղծագործությունների հերոսները: Տեղի ունեցավ Պուշկինի անվան դպրոցի աշակերտների դիմակավորված երթը, որի ընթացքում նրանք մոտենում էին անցորդներին ու հարցնում. «Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի ո՞ր հեքիաթից եմ ես»: Պուշկինի հեքիաթների մասսայականացմանն ուղղված կրեատիվ գաղափարի հեղինակները 5-րդ դասարանի աշակերտներն էին:

Դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանը պատմեց, որ զգեստավորված ներկայացման դեբյուտին զուգահեռ այս տարի ևս մեկ նոր նախագիծ է տեղի ունեցել՝ նկարներ ասֆալտի վրա:

- Առաջին դասարանների աշակերտները դպրոցի բակում Պուշկինի սիրելի հեքիաթներից դրվագներ էին նկարում: Եվ, իհարկե, ոչ առանց սիրելի պոետի բանաստեղծությունների ընթերցման:

Տոնակատարության շրջանակներում անցկացվեց նաև Պուշկինյան պոեզիայի VIII ավանդական հանրապետական ազգային տոնը, Պուշկինյան դպրոցների միության II Հանրապետական փառատոնը: Լոռիում ու Շիրակում տեղի ունեցան գրական-պատմական էքսկուրսիաներ: Ընդհանուր առմամբ, պուշկինյան տոնակատարություններին մասնակցեց ավելի քան 1000 մարդ:

Այս թեմայով