05 Հունիս 2013, 15:08
1159 |

100% Զաննուսսի

Կաննի մրցանակակիր, բազմաթիվ ֆիլմերի սցենարիստ և ռեժիսոր լեհ Քշիշտոֆ Զանուսսին հունիսի 6-ին կժամանի Հայաստան: Կինոռեժիսորը հունիսի 6-7-ը վարպետության դաս կանցկացնի «Հայ Արտ սինեմայի» ու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի համատեղ «Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերում»` ցուցադրելով և մեկնաբանելով նաև հատվածներ իր ֆիլմերից:

Քշիշտոֆ Զանուսսին ծնվել է 1939-ի հունիսի 17-ին Վարշավայում: 1958-ից սկսել է նկարահանել սիրողական ֆիլմեր` ստանալով մի շարք մրցանակներ: 1969-ին ցուցադրվել է Զանուսսիի առաջին լիամետրաժ ֆիլմը` «Բյուրեղի կառուցվածքը» («Struktura kryształu»):

Այս թեմայով