04 Հունիս 2013, 15:05
1825 |

Այվազովսկու կտավները՝ Sotheby’s-ում

Christie’s և Sotheby’s աճուրդային տներում մեկնարկել է ռուսական արվեստի շաբաթը, որը կտևի մինչ հունիսի 5-ը: Sotheby’s աճուրդային տանը վաճառքի է հանվել Հովհաննես Այվազովսկու «Ուկրաինական բնանկար գիշերով» կտավը, որի վաճառքի մեկնարկային գինը 300-500 000 ֆունտ ստերլինգ է (455-750 000 դոլար): Աճուրդի կներկայացվի Այվազովսկու ևս մեկ կտավ, որի անունը դեռևս չի նշվում, 250-350 000 ֆունտ (380-530 հազար դոլար) մեկնարկային գնով:

Sotheby’s-ի կազմակերպած աճուրդում ամենաթանկը գնահատվել են Նատալյա Գոնչարովայի, Նիկոլայ Ֆեշինի, Լադո Գուդիաշվիլիի, Նիկոլայ Ռերիխի ստեղծագործությունները: Christie’s-ում՝ Իլյա Մաշկովի «Նատյուրմորտ մրգերով» կտավը. այն գնահատվել է 1-1.5 մլն ֆունտ ստերլինգ (1,5-2,28 մլն դոլար):

Այս թեմայով