03 Հունիս 2013, 15:23
1977 |

Ավելի լավ Վազաշեն

Համերգային ծրագիր' սահմանամերձ գյուղերի հիմնախնդիրները ներկայացնելու նպատակով. հունիսի 3-ին Հայաստանի գրողների միության դահլիճում տեղի կունենա «Նպաստենք սահմանամերձ գյուղի վերականգնմանը» խորագրով բարեգործական համերգ: Կազմակերպիչները հուսով են, որ մասնակիցները, անձնական և գործընկերային ներդրումներ կատարելով, համագործակցության առաջարկներ անելով, կխրախուսեն «Համակողմանի աջակցություն սահմանամերձ Վազաշենին» ծրագրի իրականացմանը:

Համերգին մասնակցելու են «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, «Արս լունգա» ՀԿ-ն, «Նարեկացի» նվագախումբը, ՀՀ գրողների միությունը: Համերգից առաջ նախատեսվում է Տավուշի մարզի Վազաշեն գյուղի մասին վավերագրական ֆիլմի ցուցադրություն: Մուտքն ազատ է:

Վազաշենն ունի 18 կմ սահման Ադրբեջանի հետ: 1992-ին մանկապարտեզի շենքը ռմբակոծվել է, և մինչ օրս այդ վիճակում է: «Հույսի կամուրջ» կազմակերպությունը նորոգել է առաջին հարկի մի հատվածը' վերածելով այն ընտանիքի և երեխայի աջակցության կենտրոնի, որտեղ գյուղի երեխաների մի մասը ցերեկային ժամանց է անցկացնում: Նախադպրոցական տարիքի 50 երեխա և նրանց ծնողները սպասում են այն օրվան, երբ կկարողանան վերականգնված մանկապարտեզ հաճախել:

Այս թեմայով