31 Մայիս 2013, 12:33
1278 |

«Կինը». Ազգային կինո

Արշակ Զաքարյանի «Կինը» կարճամետրաժ ֆիլմն արժանացել է «Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի խորհրդի' «Ազգային կինո» մրցանակին: Վերջինս շնորհվել է հայ կնոջ կերպարը արժանապատվորեն ներկայացնելու, ինչպես նաև' հայրենիքի պաշտպանության հարցի նկատմամբ հարգանք ու պատասխանատվություն սերմանելու համար:

«Կինը» արցախյան պատերազմում ամուսնուն ու եղբորը կորցրած հայ կնոջ մասին է, որը հիմա էլ բանակ է ուղարկում իր 18-ամյա որդուն: Դրա նախորդ գիշերը կնոջն են այցելում նրա ամուսինն ու եղբայրը, սիրտ տալիս ու համոզում, որ չարտասվի, տղային չոր աչքով բանակ ճանապարհի. «Բանակ է, հո կռիվ չէ... լցրեք տղերքի կենացը խմենք... կամավորից կամավոր է ծնվում, դասալիքից' դասալիք»: Եվ հաջորդ առավոտ կինը նրանց միասին է բանակ ճանապարհում' խոստանալով սպասել, սպասել երեքին էլ...

Այս թեմայով