30 Մայիս 2013, 15:31
1058 |

Մալաթիայի հայկական մատուռը վերակառուցվել է

Մալաթիայի հայկական գերեզմանատան պահակակետի և մատուռի վերականգնողական աշխատանքներն ավարտվել են: Քիլթեփե թաղամասում գտնվող հայկական գերեզմանատան վերոնշյալ շինությունները վերակառուցվել են «Մալաթիայի բարեգործ հայերի» միության պահանջով Մալաթիայի քաղաքապետարանի կողմից: Շինությունները շահագործման կհանձնվեն հունիսի 29-ին:

2012-ի փետրվարի 2-ին Մալաթիայի քաղաքապետարանի աշխատակիցները քանդել էին գերեզմանատան պահակակետը և վերջին հրաժեշտի համար նախատեսված աղոթատեղին: Շինությունների քանդմանն արձագանքել էին մի շարք հասարակական կազմակերպություններ, ընդդիմադիր կուսակցություններ, Թուրքիայի վարչապետը: Մալաթիայի քաղաքապետարանը պարզաբանել էր, իբրև' հիշյալ շինությունները սխալմամբ են քանդվել:

Այս թեմայով