29 Մայիս 2013, 14:13
1326 |

Եղեռնի մասին գիրքը` եզրափակչում

Ամերիկյան ամենամյա 12-րդ «Մեկ գիրք, մեկ Լինքոլն» մրցույթի եզրափակիչ փուլ անցած երեք գրքերից մեկն ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանի' Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ավազե ամրոցի աղջիկները» վեպն է:

Էլիզաբեթը' «Ավազե ամրոցի աղջիկները» գրքի հերոսուհին, բուժքույրական և հայերենի տարրական իմացություն ունենալով, կամավոր է գրվում Բոսթոնի' Հայաստանի բարեկամներ խմբին' սնունդ և բժշկական օգնություն ցուցաբերելու 1915-ի Հայոց ցեղասպանությունից փրկվածներին: Այնտեղ Էլիզաբեթն ընկերանում է  իր կնոջն ու նորածին աղջկան կորցրած երիտասարդ հայ ինժեների հետ:

151 գրքերից մրցույթի եզրափակիչ են անցել նաև Լուիզ Էրդրիխի «Կլոր տունը» և Ռեյչել Ռոյսի «Հարոլդ Ֆրիի անհավանական ուխտագնացությունը»: Հաղթողը հայտնի կդառնա 2013-ի սեպտեմբերին:

 

Այս թեմայով