29 Մայիս 2013, 12:32
1465 |

ՆՈՖԻ. Ֆիլմեր` առանց կոմերցիայի

Մայիսի 28-ին Երևանում մեկնարկեց «ՆՈՖԻ» ոչ կոմերցիոն ֆիլմերի 3-րդ փառատոնը: Նախկինում՝ համահայկական, այս տարի՝ արդեն միջազգային փառատոնին կմասնակցեն անկախ կինոարտադրողներ Հայաստանից և սփյուռքից, եվրոպական, ԱՊՀ և ասիական երկրներից, ԱՄՆ-ից: Փառատոնի եզրափակիչ փուլ են անցել 45 ոչ կոմերցիոն ֆիլմեր:

«ՆՈՖԻ» մրցույթում, որը կազմակերպում է Ոչ կոմերցիոն ֆիլմերի համահայկական կենտրոնը՝ CANC, լավագույնի տիտղոսի համար ֆիլմերը կմրցեն հետևյալ անվանակարգերում' «Պրոֆեսիոնալ ոչ կոմերցիոն ֆիլմ», «Հեղինակային ոչ կոմերցիոն ֆիլմ», «Մեկրոպեանոց ֆիլմ», «Ուսանողական ֆիլմ», ինչպես նաև' կորոշվեն լավագույն ռեժիսորն ու օպերատորը: Կանցկացվի նաև «Սա Հայաստանն է» անվանումը կրող լուսանկարչական մրցույթ:

Առավելագույն միավորներ հավաքած հայկական ֆիլմերը կներկայացվեն անկախ կինոյի UNICA-75 համաշխարհային փառատոնին:

Այս թեմայով