24 Մայիս 2013, 18:04
1967 |

Հայկական նոր սուպեր մուլտֆիլմ

Հայկական կարճամետրաժ նոր մուլտֆիլմը չինական պատմություն է, չինական մոտիվներով։ Հայկ Սահակյանցի նկարահանած Quantum Jump 7 րոպեանոց մուլտֆիլմը առանձնահատուկ ու յուրովի է, քանի որ հայկական մուլտարտադրության պատմության մեջ առաջին անգամ կիրառվել են 3D տեխնոլոգիայի բոլոր հնարավորությունները։

Նոր ձևաչափով մուլտֆիլմ պատմում է չինացի տղայի մասին, ով ակնհայտ «հայկական» բնավորություն ունի։ Շաոլինի վանքի երիտասարդ միաբանը մեծ երազանք ու նպատակ ունի, չնայած դեռևս նրան վստահված է վանքի հավաքարարի գործը ։ Նա ուզում ավագ վարդապետների նման տիրապետել մեդիտացիայի բոլոր կանոնների ու դառնալ նրանցից մեկը։ Սակայն բոլոր ջանքերը ապարդյուն են անցնում, իսկ հերթական անհաջող փորձը դառնում է պատուհաս բոլորի համար։

Վերև թռչել ցանկացող տղայի պատմությունը «Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշնը սկսել է նկարահանել 2012-ին։ Սցենարի հեղինակը Վարդան Զադոյանն է, նկարիչը՝ Էռնեստ Մուրադյանը։ Մուլտֆիլմի բյուջեն կազմել է 8 միլիոն դրամ։ Իսկ հանդիսատեսի դատին այն շուտով կներկայացվի մի շարք փառատոնների ընթացքում։ Մինչև այդ ինտերնետում է հայտնվել մուլտֆիլմի անոնսը, որն արդեն իսկ հուշում է, որ հանդիսատեսին արկածներով ու ծիծաղով լի դիտում է սպասվում։

Այս թեմայով