24 Մայիս 2013, 17:13
1485 |

GaroS-ի նկարները Նյու Յորքում

Նյու Յորքի Չելսի թաղամասի «Ագորա» հեղինակավոր պատկերասրահում մայիսի 16-ին բացված ժամանակակից նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսին առաջին անգամ հայաստանցի նկարչի աշխատանքներ են ներկայացվել: Ցուցահանդեսում հատկապես առանձնացել են Գարեգին Սնգրյանի (GaroS) հյութեղ և վառ գույներով, անսովոր պատկերներով լի կտավները:

Անհամատեղելի թվացող գույները GaroS-ի ստեղծագործություններում գունային միասնական սիմֆոնիա են կազմում: Նրա աշխատանքներում սև հումոր կա և նուրբ հեգնանք, զգայականություն և էրոտիզմ: Միաժամանակ նրան հաջողվում է բացահայտել կերպարի էությունը՝ հաղորդելով նրան կենսականություն, դարձնելով շոշափելի:

GaroS-ն ապրում և ստեղծագործում է Հայաստանում: Իր նկարների մասին խոսելիս նշում է, որ եթե նույնիսկ ոմանց դրանք վախ են ներշնչում, ինքը չի դադարի նույն հունով ընթանալ: Ի վերջո նա նկարում է ոչ թե լայն զանգվածների հավանությանն արժանանալու համար, այլ ընտրյալների:

Նրա նկարներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Այս թեմայով