24 Մայիս 2013, 13:51
120 |

«Փարաջանով». 2,5 րոպե հանճարի կյանքից

«Փարաջանով» ֆիլմի պաշտոնական թրեյլերն արդեն համացանցում է: Ուկրաինայի, Ֆրանսիայի, Վրաստանի ու Հայաստանի համատեղ աշխատանք «Փարաջանովը» կպատմի խորհրդային համակարգի ներսում, բայց դրանից դուրս մտածող ու արարող ռեժիսորի մասին: Մարդ, որն առանց վարանելու ու ամեն պատեհ առիթով հայտարարում էր' «Ես հանճար եմ», և չէր սխալվում: Իր անհաշտ ու էքսցենտրիկ բնավորության պատճառով Փարաջանովը հայտնվեց բանտում, ու դժվար է ասել, թե ինչ կլիներ, եթե նրան չօգներ գեղեցիկի հանդեպ անսահման սերը։

Սերգեյ Փարաջանովի կյանքի վերջին 20 տարիներն էկրանավորելու գաղափարը ուկրաինացի պրոդյուսեր և ռեժիսոր Ելենա Ֆետիսովայինն է: Իսկ Փարաջանովի դերակատարն ու ֆիլմի համառեժիսորը հայտնի ֆրանսահայ դերասան Սերժ Ավեդիքյանն է։ Գործին խառն է կինոաշխարհում հայտնի ևս մեկ հայի մատը' գեղարվեստական ղեկավարն ու կրեատիվ պրոդյուսերը Ռոման Բալայանն է:

Այս թեմայով