23 Մայիս 2013, 12:51
1329 |

Ցեղասպանության որբերի հետքերով

Միացյալ Նահանգներում գործող Ռոքֆելերի արխիվային կենտրոնի' հայոց պատմությանը վերաբերող լուսանկարների հավաքածուն առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում: «Հետքերով որբերի հայոց» խորագրով շուրջ 200 արխիվային լուսանկարները միաժամանակ կցուցադրվեն երեք տարբեր վայրերում. մայիսի 25-ին ցուցահանդեսը կբացվի Ազգային պատկերասրահի գրաֆիկական աշխատանքների ցուցասրահում, մայիսի 26-ին' Նարեկացի արվեստի միության Երևանի մասնաճյուղում և մայիսի 27-ին' Գյումրու «Թռչունյան տուն» մանկատանը: Բոլոր ցուցահանդեսների մուտքն ազատ է, երեքն էլ բաց կլինեն մինչև հունիսի 8-ը:

Ռոքֆելերի արխիվային կենտրոնը 20-րդ դարի մարդասիրական առաքելություններին նվիրված աշխարհի ամենախոշոր պահոցներից է, որի շուրջ 60 մլն փաստաթղթերի, կես միլիոն լուսանկարների ու 2 000 ֆիլմերի հարուստ հավաքածուի մի զգալի մասն ուղղակիորեն առնչվում է հայոց պատմության և, մասնավորապես, Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի («Ամերիկյան փրկության կոմիտե»)' Հայաստանում ծավալած որբախնամ գործունեության հետ:

Այս թեմայով