22 Մայիս 2013, 13:23
1053 |

Ղարաբաղի մասին կինոնախագիծ Կաննում

Կաննի կինոփառատոնի ռուսական տաղավարում ներկայացվել է Լեռնային Ղարաբաղի մասին «Ֆլորիստ» ֆիլմի նախագիծը: Դեռ նախագծային փուլում ֆիլմն արդեն կարող է միջազգային սկանդալի պատճառ դառնալ:

«Ֆլորիստի» սցենարի հեղինակը ԱՄՆ-ում բնակվող Ջեֆ Գալուստյանն է, ռեժիսորը' Մարիա Սահակյանը: Հիմքում Ղարաբաղում բնակող և մեխակներ աճեցնող 60-ամյա Վարդանի պատմությունն է։ Հայաստանի և Ադրբերջանի միջև սկսված պատերազմը տակնուվրա է անում նրա ողջ կյանքը։ Ավագ որդին գնում է պատերազմ ու անհետ կորում։ Կրտսերն էլ՝ մեկնում Եվրոպա' երաժշտություն սովորելու: Մի օր Վարդանն իր ծաղկանոցում վիրավոր զինվոր է գտնում ու մտածում' որդին է, բայց պարզվում է' ադրբեջանցի է։ Վարդանը նրան գերի է վերցնում՝ հույս ունենալով փոխանակել սեփական որդու հետ:

«Ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվում արդեն 15 տարի, և ցանկացած պահի պատերազմը կարող է վերսկսվել: Մենք ցանկանում ենք գրավել մարդկության ուշադրությունն այս աշխարհագրական կետի ու մարդկային պատմության շուրջ»,- նշել է Մարիա Սահակյանը:

Այս թեմայով