21 Մայիս 2013, 14:40
1519 |

Ամիրխանյանի սիրո բանաձևը

Մայիսի 24–ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «Կանտատ սիրո և խաղաղության մասին» ստեղծագործության երևանյան պրեմիերան։

Կանտատը կկատարի մեներգչուհի Սեդա Ամիր–Կարայանը: Կնվագակցի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբը' գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, ինչպես նաև կձայնակցեն Ռոբերտ Մլքեյանի գլխավորած Հայաստանի պետական կամերային, «Հովեր» պետական կամերային, Հարություն Թոփիկյանի գլխավորած Երևանի կամերային ու կոնսերվատորիայի «Կոմիտաս» երգչախմբերը։

Ստեղծագործության համաշխարհային պրեմիերան կայացել է Գերմանիայում նախորդ տարվա հուլիսին։ Երևանյան համերգի տոմսերի գինը տատանվում է 1000-5000 դրամի սահմաններում։ 

Այս թեմայով