17 Մայիս 2013, 18:36
1705 |

... Որ կենդանիները լավ ապրեն

Երևանի կենդանաբանական այգու խնդիրները շատ են: Դրանցից շատերի լուծումը հետաձգելն այլևս անհնար է: Այգուն աջակցելու նպատակով «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը» (FPWC) և «Գրին Բին» սրճարանը համատեղ կազմակերպել են լուսանկարների ցուցահանդես-վաճառք, որից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Երևանի կենդանաբանական այգուն: Ցուցահանդեսը կգործի մայիսի 17-ից հունիսի 9-ը նույն սրճարանում:

Բարերար-այցելուները կարող են ձեռք բերել իրենց նախընտրած կենդանիների լուսանկարները «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամի ձեռագործ կենդանիների հետ միասին: Բոլոր նկարների գինը նույնն է`15 000 դրամ:

Այս թեմայով