16 Մայիս 2013, 17:13
1232 |

«Ճամփորդություն դեպի Ամասիա» ֆիլմը` Նյու Ջերսիում

Գրեթե մեկ դար առաջ իրականացված Ցեղասպանությունը շարունակում է ազդել հայ-թուրքական հարաբերությունների վրա, շարունակում է տանջել ու կարոտով լցնել փրկվածների սերունդների սրտերը: Ամերիկահայ կոմպոզիտոր Էրիկ Հաչիկյանն էլ մի օր որոշել է այցելել իր նախնիների երկիրը' Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Ամասիա հինավուրց քաղաքը: Այցելել է ու որոշել տեսածը պատմել աշխարհին: Բազմաթիվ կինոփառատոների մրցանակակիր, ամերիկացի կինոգործիչ Ռենդի Բելլի հետ համատեղ հեղինակել է «Ճանապարհորդություն դեպի Ամասիա» վավերագրական ֆիլմը:

Ֆիլմը մայիսի 19-ին կցուցադրվի ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի սբ Վարդանանց եկեղեցում: Իսկ համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2011-ի դեկտեմբերին Տորոնտոյի «Նուռ» կինոփառատոնի ժամանակ, ուր հաղթող է ճանաչվել «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում:

Էրիկ Հաչիկյանի ֆիլմը թեև կոչվում է «Ճանապարհորդություն դեպի Ամասիա», բայց նրա ճամփաները ձգվել են նաև դեպի Մալաթիա, Ստամբուլ, Շիրակի մարզի արդեն Նոր Ամասիա, Երևան:

Այս թեմայով