15 Մայիս 2013, 17:48
1340 |

Նոր գիրք՝ հին թեմաներով

«Մենք պետք է օգտվենք ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազները» գրքի առաջացրած աղմուկից»,- ասել է հայ գրող, հրապարակախոս, լրագրող Բակուր Կարապետյանն ու անցել գործի: Լույս են տեսել նրա «Մարգուշավան–Մարաղա. փաստագրական վիպակ» և «Սումգայիթյան օրագիր» գրքերը, որոնք հեղինակը հույս ունի թարգմանել ադրբեջաներեն ու մատուցել «երազներից» ապշահար մեր հարևաններին:

Առաջին գիրքը պատմում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարգուշավան ու Մարաղա գյուղերի ստեղծման պատմությունն ու ադրբեջանցիների կողմից այնտեղ իրականացրած ոճրագործությունները:

Հեղինակի կարծիքով' բացի գրքերը թարգմանելուց, անհրաժեշտ է նաև 15 րոպե տևողությամբ ֆիլմ պատրաստել ու կցել գրքին: Ֆիլմի համար անհրաժեշտ փաստավավերագրական կադրերը' հեղինակի կողմից:

Այս թեմայով