15 Մայիս 2013, 13:09
1384 |

«Հայկական հանգույց»

Հայոց գորգագործական մշակույթի ուսումնասիրման ու տիպաբանման հիմնախնդիրները, հայոց գորգարվեստի տեղը առաջավորասիական գորգագործական մշակույթի համակարգում և շատ այլ հարցեր ու թեմաներ կքննարկվեն 2013-ի նոյեմբերի 20-22-ը Երևանում կազմակերպվող հայկական գորգագործական մշակույթի ուսումնասիրմանը նվիրված «Հայկական հանգույց» խորագրով գիտաժողովում:

Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն նաև այլ թեմաներ'հայկական գորգերի գեղազարդման համակարգի առանձնահատկությունները, հայկական գորգերն արտասահմանի թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում, հայկական գորգի, ասեղնագործության ու ժանյակի, մանրանկարչության, կիրառական ու մոնումենտալ արվեստի առարկաների գեղազարդման սկզբունքների փոխկապակցվածությունը, ավանդական և ժամանակակից գորգը, գորգի վերանորոգման ժամանակակից տեխնոլոգիաները, գործվածքի թանգարանային հավաքածուների պահպանության, ցուցադրման և ուսումնասիրման հիմնախնդիրները:

Գիտաժողովին կարող են մասնակցել բոլորը, հայտերն ընդունվում են մինչև 2013-ի հունիսի 10-ը:

Այս թեմայով