13 Մայիս 2013, 14:04
2101 |

BarCamp. Համացանցում ողջ մնալու արվեստ

Երևանում մեկնարկեց BarCamp Yerevan-2013 5-րդ ոչ պաշտոնական կոնֆերանսը, որին մասնակցում են 1000-ից ավելի ՏՏ ոլորտի մասնագետներ, բլոգերներ, լրագրողներ, ինչպես նաև' սոցցանցերի ակտիվիստներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Հայաստանից ու Արցախից:

Orange Armenia-ի, Ռիա-Նովոստիի, Հայաստանում «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» նախագծի, Ինտերնյուսի ու ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ կազմակերպված երկօրյա միջոցառումն անցավ ազատ և ոչ պաշտոնական մթնոլորտում:

BarCamp-ի մասնակիցները ներկայացրեցին իրենց նոր նախագծերը: Հիմնական թեմաներն էին' նոր լրատվամիջոցներ, սոցցանցեր, բլոգներ, սթարթափ ծրագրեր և, իհարկե, վարպետության դասեր:

Այս տարի BarCamp Yerevan – 2013-ի պատվավոր հյուրերն էին Google-ի շտաբի ավագ մասնագետ Դևիդ Գարսիա Քինթասը, սոցիալական լրատվամիջոցների ռազմավարության և ճգնաժամային քարտեզագրության մասնագետ Անաի Ալայա Իակուչին, ինչպես նաև' Ռիա-Նովոստիի տեղեկատվական գրաֆիկայի ու վիզուալիզացիայի մասնագետներ Կաց և Միխայիլ Դունաևները:

[email protected]ի տարածաշրջանային մենեջեր Մանանա Ասլամազյանը BarCamp-ը համարում է Հայաստանում անցկացվող ամենավառ միջոցառումներից մեկը.
«Երբ տեսնում ես, թե ինչպես են հարյուրավոր երիտասարդներ հավաքվում նորագույն տեխնոլոգիաների, դրանց օգտակարության մասին զրուցելու, հասկանում ես' այս տղաները չեն հեռանա Հայաստանից, այլ կյանքի կկոչեն ստացված գիտելիքներն ու գաղափարները' ինչ-որ նոր ու հետաքրքիր բան հայտնագործելով»:

Մասնակից ու նաև կազմակերպիչ Արթուր Պապյանն էլ նշեց, որ BarCamp Yerevan – 2013-ը տարբերվում է նախորդներից վարպետության դասերի առկայությամբ. «Հաշվի առնելով, որ համացանցում շատ են ֆեյք-հաշիվները, սոցցանցերի օգտատերերի համար մեր վարպետության դասերը շատ օգտակար էին, քանի որ նրանք սովորեցին անվտանգության առանձին կանոններ ու նաև' ինչպես անմիջապես ճանաչել «ֆեյքին» կամ «ապատեղեկատվությունը»:

Կազմակերպիչները պնդում են, որ տարեց տարի BarCamp-ն ավելի հանրահայտ է դառնում, ու մեծանում է նրա մասնակիցների թիվը:

Այս թեմայով