09 Մայիս 2013, 17:08
1715 |

Տոնական շքերթ «Հաղթանակի» այգում

Մայիսի 9-ի երկու կարևոր հաղթանակների՝ Հայրենական մեծ պատերազմի և Շուշիի ազատագրման առթիվ «Հաղթանակի» զբոսայգի ժամանած վետերաններն ու կառավարության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, ապա մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը։ Հնչեցին Խորհրդային Միության ու Հայաստանի Հանրապետության օրհներգերը։ Տոնական օրը նշվեց փոքրիկ շքերթով. զբոսայգու հրապարակով անցան Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերը։

Զինվորական արարողությունից հետո պաշտոնական այրերը, ավանդույթի համաձայն, այգում տեղակայված վրանների տակ վետերանների հետ զինվորական կերակուր ճաշակեցին։

Այս թեմայով