06 Մայիս 2013, 22:42
2542 |

Ուզո՞ւմ եք հաջողության հասնել. «Մի՛ կերեք զեֆիրը...»

Մայիսի 6-ին Երևանում անցկացվեց երկրորդ ամենամյա «Հաջողության բանաձև» վարպետության դասերի շարքը, որը կազմակերպվել էր «ԵՐԵՎԱՆ» քաղաքային ամսագրի, «Այբ» ավագ դպրոցի և Actitour ընկերության նախաձեռնությամբ ու աջակցությամբ: Միջոցառման շրջանակում «Այբի» աշակերտները նվեր ստացան Յոահիմ դե Պոսադի ու Էլեն Զինգերի «Մի՛ կերեք զեֆիրը... առայժ» գիրքը, որը հրատարակվել է «ԵՐԵՎԱՆ» քաղաքային ամսագրի և review բիզնես-հրատարակչության կողմից:

Գիրքը պատմում է Ստենֆորդում քառասուն տարի առաջ իրականացված փորձարկման մասին. չորս տարեկան երեխաներին զեֆիր են տվել` նախօրոք զգուշացնելով, որ ով իր կտորը չուտի, 15 րոպեից նորը կստանա: Կամքի ուժի փորձարկումը անցել են, բնականաբար, ոչ բոլորը: Հետագա տարիներին գիտնականները շարունակել են հետևել 600 երեխաներից յուրաքանչյուրի ճակատագրին, և պարզվել է, որ նրանք, ովքեր դիմացել էին զեֆիրը միանգամից ուտելու գայթակղությանը, մեծ հաջողությունների են հասել: Այս պատմությունը համոզիչ կերպով ապացուցում է, որ հաջողությունը սկսվում է քչից ու համբերություն է պահանջում:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիրն առաջին անգամ չէ նման ակցիա նախաձեռնում: «Մի՛ կերեք զեֆիր...»-ը հայ դպրոցականներն արդեն ստացել էին որպես նվեր փետրվարի 19-ին` Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, երբ ավանդաբար գրքեր են նվիրում: Իսկ մարտին այն ներկայացվել է «Հայաստանի երեխաներ» ֆոնդի փոքրիկներին: 

Այս թեմայով