06 Մայիս 2013, 18:00
1217 |

Քաղաքը ջազ է երգում

Տարիքն ու սեռը էական չեն, կարևորը տաղանդն է ու մեծ սերը ջազի նկատմամբ: Կանոնները պարզ են' մինչև հունիսի 30-ը հարկավոր է տեսագրել կամ ձայնագրել ջազային կատարումը և ուղարկել armenianjazz.am կայքի էլեկտրոնային հասցեին: Պրոֆեսիոնալ տեսաձայնագրումը պարտադիր պայման չէ, այն կարող է լինել բջջային հեռախոսով կամ վեբ-տեսախցիկով նկարված: Երգերը կարող են լինել ինչպես հեղինակային, այնպես էլ համաշխարհային ջազային հիթեր: Միայն թե վերջում չմոռանաք հավելել' «Հատուկ Armenianjazz.am կայքի համար»:

Քվեարկությունը կլինի բաց: Տեսագրություններն ու ձայնագրությունները կտեղադրվեն «Հայկական ջազ» նախագծի Youtube ալիքում և կայքում: Ամենաշատ ձայներ ստացած մասնակիցները կանցնեն երկրորդ փուլ, որտեղ պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի հաղթողին: Ժյուրիի կազմում կլինեն Armenianjazz.am կայքի գլխավոր խմբագիր Արմեն Մանուկյանը, S'Harmony recording studio-ի հնչյունային ռեժիսոր Արմեն Ավետիսյանը, ջազ երաժիշտ Վահագն Հայրապետյանը, երաժշտական պրոդյուսեր, Հայաստանի պետական ջազ նվագախմբի տնօրեն Արթուր Ասատրյանը և Հայաստանի պետական ջազ նվագախմբի ղեկավար Արմեն Հյուսնունցը:

Հաղթողին էլ սպասվում է հաճելի անակնկալ: Նա հնարավորություն կստանա ձայնագրվել «Շարմ Հոլդինգի» S'Harmony recording studio-ում:

Այս թեմայով