Սբ Սոֆիայի տաճարը մզկիթի չի վերածվի: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանում պատասխանել է պատգամավորներից մեկի հարցին'արդյոք տարվում են աշխատանքներ Ստամբուլում գտնվող և թանգարանի կարգավիճակով գործող սբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը մզկիթի վերածելու ուղղությամբ:
«Սուլթանահմեթ մզկիթը դատարկ է: Երբ Սուլթանահմեթը լցվի, Այա Սոֆիայի հարցը կդարձնենք օրակարգային»,- նշել է Էրդողանը:
Թուրքիայի Բարեկեցություն կուսակցության Չորլուի մասնաճուղի ղեկավար Մուրադ Վաքիթչին կոչ էր արել Էրդողանին Ստամբուլի գրավման 560-ամյակի կապակցությամբ սբ Սոֆիայի տաճարը վերստին մզկիթ դարձնել: