02 Մայիս 2013, 13:09
1398 |

«Միասին աշխարհում» ֆիլմը Կաննի շուկայում

«Հայացք» երիտասարդական կինոփառատոնի բացման արարողությանը ցուցադրված Ռուբեն Գևորգյանց կրտսերի «Միասին աշխարհում» 33 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմը Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության կողմից ընտրվել և ներկայացվելու է Կաննի 66-րդ փառատոնի երիտասարդական ֆիլմերի շուկայում:

Այն նկարահանվել է Ուրուգվայում և պատմում է Հայոց Ցեղասպանությունն առաջինը ճանաչած Ուրուգվայի ու այնտեղ ապրող հայկական համայնքի մասին։

Երիտասարդ հեղինակները' ռեժիսորը Ռուբեն Գևորգյանց կրտսերն ու պրոդյուսեր Սերգեյ Սանոյանը հուսով են, որ իրենց ֆիլմն ինչ-որ չափով կնպաստի Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։

Այս թեմայով