02 Մայիս 2013, 13:42
1184 |

Հայկական 1915-ը հունարեն

Ապրիլի 26-ին, 27-ին և 28-ին «Նոր ծիածան» հայ-հունական երիտասարդական թատերախումբը Աթենքում բեմադրել է Հրանտ Մարգարյանի «Հայելիներ» ստեղծագործության հունարեն տարբերակը: Արդիական ոճով ու սքանչելի երաժշտությամբ բեմականացումը հույն և հունախոս հայ հասարակությանն է ներկայացրել հայկական 1915-ը:

Ալեքսիս Սարիկյանի բեմադրությամբ «Հայելիները» «Նոր ծիածան» թատերախմբի 5-րդ ներկայացումն է վերջին երկու տարիների և 3-րդը' անցած մեկ տարվա ընթացքում: «Նոր ծիածանին» հաջողվել է ի մի բերել համայնքի տարբեր ակումբների և կուսակցությունների երիտասարդ անդամներին: Խումբն աշխատում է բացառապես սեփական միջոցներով և ինքնուրույն: Խմբին օժանդակում են նաև հույն արվեստի առաջադեմ երիտասարդ գործիչներ:

Այս թեմայով