01 Մայիս 2013, 17:27
1316 |

Կոմունիստները դեռ նշում են

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Մայիսի 1-ը`Աշխատանքի օրը, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը նշեց երթով: Մասնակիցները, որոնց թիվը չէր գերազանցում 1000-ը, երթը սկսեցին Արամ Խաչատրյանի արձանի մոտից, անցան Մաշտոցի պողոտայով, Ամիրյան և Վազգեն Սարգսյան փողոցներով: Երթի վերջին հանգրվանը Շահումյանի հրապարակն էր: Երթի ընթացքում իշխում էր տոնական բարձր տրամադրությունը, Կոմկուսի առաջնորդ Ռուբեն Թովմասյանը հպարտ հայտարարեց «Սոցիալիստական գաղափարախոսությունն անմահ է»:

Այս տոնի պատմությունը սկսվեց 1886-իմայիսի 1-ին, երբ ամերիկացի բանվորները Չիկագոյում գործադուլ կազմակերպեցին` պահանջելով 8-ժամյա աշխատանքային օր: Գործադուլն ավարտվեց ոստիկանության հետարյունալի բախումներով: 1889թ. II Ինտերնացիոնալի Փարիզի կոնգրեսը որոշեց ամեն տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել` ի հիշատակ Չիկագոյի բանվորների ակցիայի: Աշխատավորների համերաշխության միջազգային օրն առաջին անգամ նշվելէ 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Նորվեգիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում և մի շարք այլ երկրներում: ԽՍՀՄ-ում մայիսի 1-ը երկար տարիներ գլխովոր պետական տոներից էր: Հայաստանի անկախության առաջին տարիներին, Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման օրոք, տոնը չէր նշվում: Հիմա այն վերականգնվել է և կոչվում է Աշխատանքի օր:

Այս թեմայով